Ռուսական կողմն ընդունել է Հայաստանի կողմից արձանագրված խախտումների փաստը. հայտարարություն

Ռուսական կողմն ընդունել է Հայաստանի կողմից արձանագրված խախտումների փաստը. հայտարարություն

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի դրույթների պահպանման շուրջ:

Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Խորհրդակցության ընթացքում հայկական կողմը նշել է, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը արձանագրել է Համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումներ: Ռուսական կողմն ընդունել է այդ փաստը: Արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն:

Արձանագրվել է հետևյալը՝

1. Ռուսական կողմն ընդունել է հայկական կողմից արձանագրված խախտումների փաստը:

2. Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ:

Նշենք որ ռուսական պետական հեռուստաալիքներով հակահայկական քարոզչություն էր իրականացվել, որը ՀՀ տարածքում ևս հեռարձակվել է: ՀՀ իշխանական վերնախավն ու մի խումբ քաղաքագետներ, ՀԿ ղեկավարներ էին հայտնվել ռուսական պետական Առաջին ալիքի եթերում՝ ներկայացվելով որպես «սորոսականներ»:

Տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել էր ԱԳՆ. Սերգեյ Կոպիրկինին բողոքի հայտագիր էր հանձնվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում