Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ վերանայման բողոքը։ Նա կշարունակի մնալ կալանավորված:

Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը։

Հիշեցնենք, որ վերջիններս կալանավորվել են այս տարվա մարտի 22-ին։

Ըստ իրավապահների՝ 2024թ. մարտի 20-ին՝ ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Իմնեմնիմի»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները՝ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում