«Զավիկի ղարս» հանրային սննդի կետը չի գործում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է՝ անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանի կողմից լիազորված անձը ստորագրել և ստացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշումը Երևանի Սարյան 22 հասցեում գործող («Զավիկի ղարս») հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին: Հանրային սննդի կետը չի գործում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՍԱՏՄ-ն կասեցրել է «Զավիկի ղարս» հանրային սննդի՝ տվյալ հասցեում գործող օբյեկտի գործունեությունը: «Զավիկի ղարսը» հրաժարվել է կատարել կասեցման որոշումը:
Կարծիքներ