Լիբանանում ցույցերի ընթացքում սպանվել է մի տղամարդ
Լիբանանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Տրիպոլիում անվտանգության ուժերի և ցուցարարների բախման արդյունքում սպանվել է մի տղամարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ցուցարարները բողոքել են նրանից, որ երկրում խիստ լոքդաունը նրանց չի թողել տնտեսության փլուզումից փրկվելու միջոց: Որոշ ականատեսներ և տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանության հատուկ ջոկատայինները կրակել են մարտական փամփուշտներով, երբ ցուցարարները փորձել են գրոհել քաղաքի ադմինիստրացիոն շենքը:
30-ամյա մի տղամարդ մահացել է գիշերը՝ բախումների ժամանակ ստացած վնասվածքներից:
Ականատեսները և ոստիկանությունը հայտնել են, որ անվտանգության ուժերն արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով կրակել են ցուցարարների վրա, ովքեր քարեր են նետել, վառել մեքենա:
Կարծիքներ