Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն. Միրզոյան
«Մենք ունենք դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ», – նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Թուրքիայի հետ համագործակցության ընթացքին։
«Գետնի վրա աշխատանքը շարունակվել է, օրինակ՝ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման համար կա համատեղ աշխատանքային խումբ: Այս աշխատանքային խմբի երկու հանդիպում է տեղի ունեցել: Գնացել են, տեղում ենթակառուցվածքները նայել են այս կողմից, ենթակառուցվածքները նայել են մյուս կողմից:
Նույնիսկ մշակութային ոլորտում հիմա քննարկվում է, և իրավական հիմքերն են հստակեցվում, կամ մեխանիզմներն ենք փորձում հասկանալ, օրինակ՝ Անիի կամ պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորության մասով»,- ասաց նա:


Կարծիքներ