Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակիչում հաղթեց «Պալմա»-ն
Фուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հաղթողը երկրորդ տարին անընդմեջ իսպանական «Պալմա»-ն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին իսպանական երկու թիմեր` «Բարսա»-ն ու «Պալմա»-ն: Մեկնարկային 10 րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն դարպասի գրավում չէր արձանագրվում: Խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ «Բարսա»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Ադոլֆոն: «Պալմա»-ն էլ խաղակեսի ավարտին մոտ հավասարեցրեց հաշվի տարբերությունը ու նաև առաջ անցավ: Գոլերը խփեցին Ռոմուլոն ու Վիլիանը:
Երկրորդ կեսի մեկնարկային րոպեներին թիմերի գրոհներն ևս արդյունավետ չէին: Թե «Բարսա»-ի, թե «Պալմա»-ի պաշտպանությունը հստակ էր գործում: «Պալմա»-ին հաջողվեց իրացնել իր պահը խաղավարտից 6 րոպե առաջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Նեգինյոն: «Բարսա»-ն մնաց 4 ֆուտզալիստով, քանի որ կարմիր քարտ ստացավ թիմի դարպասապահը: «Պալմա»-ն օգտվեց թվային առավելությունից և խփեց 4-րդ ու 5-րդ գոլերը: Աչքի ընկան Զագոյինյան ու Նեգինյոն:
«Բարսա»-«Պալմա»`1:5:
«Պալմա»-ի կազմում է հանդես գալիս Հայաստանի ֆուտզալի ազգային թիմի դարպասապահ Լուան Մյուլլերը:
Կարծիքներ