Մյանմայում զինվորականները խորհրդարանականներին շրջափակել են իրենց կեցավայրում. Reuters
Մյանմայի զինվորականները խորհրդարանականներին փակված են պահում երկրի մայրաքաղաք Նեյփիդոյի պատգամավորական կեցավայրում: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների:
Մյանմայի զինված ուժերի բեռնատարները շրջափակել են բնակելի համալիրից ելքերը, որտեղ պատգամավորները բնակվում են խորհրդարանի նիստերի ժամանակ: Գործակալության տվյալներով՝ խորհրդարանականներին թույլ չեն տալիս հեռանալ իրենց կեցավայրից: Փետրվարի 1-ին մյանմացի զինվորականները հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու եւ երկրի ղեկավարության պաշտոնանկության մասին՝ դա բացատրելով նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն նենգափոխումներով:
Ձերբակալվել Է շուրջ 30 մարդ, ներառյալ նախագահ Վին Մյինը եւ պետական խորհրդական, արտգործնախարարության ղեկավար եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին, որի կուսակցությունը հաղթել Է ընտրություններում եւ պետք Է սկսեր կազմել կառավարություն: Երկրում ընդհատումներով Է աշխատում ինտերնետը, անջատված են պետական հեռուստաալիքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ