Ադրբեջանը փորձում է կեղծ խաղաղասիրությամբ ծածկել իր խախտումները. Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով` Ադրբեջանի իշխանությունները փորձում են կեղծ խաղաղասիրությամբ ծածկել իրենց խախտումները:
Այս մասին Թաթոյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Ադրբեջանի իշխանությունները հիմա աշխարհում փորձում են կարծրատիպ ձևավորել, թե իբր ամեն ինչ նորմալ է, հակամարտությունն ավարտված է, մեր սահմանների հետ կապված որևէ խնդիր չկա, և մենք գնում ենք առաջ, դեպի խաղաղություն: Դրանով նրանք թողնում են խաղաղության համար միակողմանի պատասխանատվությունը մեզ վրա և իրենց կեղծ խաղաղասիրությամբ` շղարշ ապահովելով միջազգային հանրության համար, ծածկում են իրենց խախտումները»,- ասաց Թաթոյանը:
Արման Թաթոյանը հավելեց, որ անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ծածկել այդ խախտումները:
Կարծիքներ