Նախանշվել են Հայաստանի և Մոլդովայի միջև գործակցության առաջնահերթությունները

Նախանշվել են Հայաստանի և Մոլդովայի միջև գործակցության առաջնահերթությունները

Մոլդովայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և ՀՀ ԱԳՆ եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Ժիրայր Անանյանը հանդիպել են Մոլդովայի ներքին գործերի նախարար Ադրիան Էֆրոսի հետ:

Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Մոլդովայի միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև ներքին գործերի ոլորտում երկրների համագործակցության զգալի առաջընթացը։ Նախանշվել են ապագա գործակցության առաջնահերթությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, անդրազգային կազմակերպված հանցավորությունը և գործընկերության հաստատումը Երևանի ոստիկանության ակադեմիայի հետ։

Երկուստեք կարևորվել է այս երկխոսության և սերտ համագործակցության շարունակականությունը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու և ներքին գործերի ոլորտում ընդհանուր նպատակներին հասնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում