Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին
Այսօր, օգոստոսի 5-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր»,- գրել է Մուսինյանը ֆբ-ի իր էջում։
Կարծիքներ