Վարշավայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի վարչապետի հանդիպումը
Վարշավայում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հանդիպումը։
Այս մասին հայտնել է Լեհաստանի վարչապետի գրասենյակը։
Հանդիպումից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Լեհաստան է այցելել փետրվարի 25-ին։


Կարծիքներ