Կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են
Օգոստոսի 21-ին, ժամը 09:05-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը վերսկսել է կորած քաղաքացու որոնողական աշխատանքները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 09:22-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 17-ին, ժամը 13։00-ին Շամլուղ քաղաքի բնակիչը (Հրանուշ Ս․, ծնված 1947 թ․) մեկնել է Լալվար լեռ և չի վերադարձել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են․ քաղաքացին չի հայտնաբերվել։
Կարծիքներ