Բերման է ենթարկվել Երևանի ակցիաների 40 մասնակից. ոստիկանություն

Բերման է ենթարկվել Երևանի ակցիաների 40 մասնակից. ոստիկանություն

Այսօր վաղ առավոտից շարունակվող բողոքի ակցիաների 40 մասնակից է բերման ենթարկվել:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ի թիվս մի քանի այլ փողոցների, փակվել էին Կիևյան կամուրջը, Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը: Կիևյան կամուրջը փակվել էր բետոնախառնիչ և բեռնատար մեքենաներով:

Ոստիկանության միջամտությունից հետո  մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են դարձել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում