ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց օրերս ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հերոսների հիշատակը
![ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց օրերս ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հերոսների հիշատակը](https://freenews.am/uploads/images/image_750x_61e5244fa43d5.jpg)
ՀՀ ազգային ժողովի պատգամավորները հունվարի 17-ի նիստում մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն առաջարկեց մինչև ԱԺ բուն աշխատանքներին անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել զոհված 3 հերոսների հիշատակը:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունվարի 11-ին հերթական անգամ սադրանքի էին դիմել և կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, սկսվել էր փոխհրաձգություն, ինչի հետևանքով զոհվել է 3 հայ զինծառայող:
Կարծիքներ