Արուսյակ Ջուլհակյանը Ֆրանսիայի փոխդեսպանի հետ քննարկել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը

Արուսյակ Ջուլհակյանը Ֆրանսիայի փոխդեսպանի հետ քննարկել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը փետրվարի 28-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության փոխդեսպան Քրիստոֆ Քասախյանին:

Այս մասին տեղեկացնում ԱԺ կայքը։

Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարարության հաստատման գործընթացները, ներկայացվել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգը: Դրանք վերաբերել են, մասնավորապես, դատաիրավական ու ոստիկանության ոլորտներում կատարվող լայնածավալ բարեփոխումներին: Մանրամասն անդրադարձ է եղել սահմանադրական բարեփոխումների ընթացքին:

Խոսելով քաղաքական գործընթացներին կանանց ներգրավվածության մասին՝ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ կանայք ակտիվ են խորհրդարանում, մի շարք պետական պաշտոններ վստահվել են նրանց:

Անդրադարձ է եղել Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը. այս համատեքստում ընդգծվել է միջազգային գործընկերների աջակցությունը: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել նաեւ Հայաստանում ֆրանսերենի տարածմանն ուղղված աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում