Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մնում է արդիական, բացի այդ, կան ծրագրեր. Պեսկով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մնում է արդիական, բացի այդ, կան ծրագրեր. Պեսկով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մնում է արդիական՝ չնայած հունվարի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը դադարեցնելու որոշմանը։

Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե, Կրեմլի կարծիքով, հնարավո՞ր է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությանը Լեռնային Ղարաբաղի՝ որպես հանրապետություն գոյությունը դադարեցնելու մասին հայտարարությունից հետո, և արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մնո՞ւմ է արդիական։

«Այո, արդիական է, բացի այդ, կան ծրագրեր տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունն ու լոգիստիկան զարգացնելու վերաբերյալ: Իսկ դա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար»,- ասել է Պեսկովը և հույս հայտնել, որ այդ աշխատանքը կշարունակվի:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում