Ավստրիայի կանցլերը սպասում է առաջնեկին

Ավստրիայի կանցլերը սպասում է առաջնեկին

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը և նրա զուգընկերուհին՝ Սյուզանա Տիրը սպասում են իրենց առաջնեկին: Այս մասին Կուրցը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Երջանիկ ու երախտապարտ ենք, որ շուտով մենք երեքով ենք լինելու»,- նշել է Կուրցը՝ խնդրելով ըմբռնումով մոտենալ իրենց որոշմանը՝  նախկինի նման գաղտնի շարունակելու անձնական կյանքը:

Ավստրիայի կանցլերի գրասենյակից հստակեցրել են, որ զույգի առաջնեկը կծնվի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Երեխայի սեռը հայտնի չէ:

35-ամյա Կուրցն ու 34-ամյա Սյուզանա Տիրը միասին են արդեն երկար տարիներ, սակայն չեն պաշտոնականացրել իրենց հարաբերությունները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում