Վարչապետի որոշմամբ Զարեհ Սինանյանը կգործուղվի Արցախ

Վարչապետի որոշմամբ Զարեհ Սինանյանը կգործուղվի Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը հունվարի 22-24-ը ներառյալ կգործուղվեն Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ): Այդ մասին վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

Այցի նպատակն է հետպատերազմյան շրջանում սփյուռքի ներուժի թիրախային աջակցության կազմակերպման հարցերի շուրջ Արցախի Հանրապետության պետական պաշտոնյաների հետ հանդիպումներ, քննարկումներ անցկացնելն ու գործող ծրագրերի բարելավմանն ուղղված աշխատանքների պլանավորումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում