Արթուր Սարգսյանը կալանավորվել է. դատարանը բավարարել է միջնորդությունը
Սիսիանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն երեկ կալանավորվել է: Նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախօրեին Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Կարծիքներ