Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Հայաստանի դրոշի ներքո տարել է առաջին հաղթանակը
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, ով նախկինում ներկայացնում էր Ռուսաստանը, քաղաքացիությունը փոխելուց հետո առաջին հաղթանակն է տարել։
Ցինցինատիի մրցաշարի որակավորման փուլի կիսաեզրափակչում նա ուժեղ գտնվեց ԱՄՆ ներկայացուցիչ Լորեն Դևիսից՝ 6:3, 6:1 հաշվով։
Հանդիպման տևողությունը 1 ժամ 23 րոպե է եղել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որը կանանց ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում ներկայում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առաջիկա մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:
Իսպանիայի դեսպանությունում օգոստոսի 8-ին տեղի էր ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը։
Կարծիքներ