Բելառուսը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցային գործընթացին
Բելառուսը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, եթե դրա կարիքը լինի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման դիրքորոշում է հայտնել Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Ո՞րն է մեր դերը: Մենք բանակցային կողմ չենք, թեև չենք խուսափում պատասխանատվությունից և պատրաստ ենք մասնակցել բանակցային գործընթացին և նպաստել իրավիճակի հանգուցալուծմանը, եթե դրա կարիքը լինի և մեզ դա առաջարկեն»,- ասել է նա։
Կարծիքներ