Զելենսկին նշել է, թե ով է իր թշնամին և ով՝ դաշնակիցը

Զելենսկին նշել է, թե ով է իր թշնամին և ով՝ դաշնակիցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը գտնվում է գործարար Ռինատ Ախմետովի կողմից վերահսկվող լրատվամիջոցների մեդիա հարձակման տակ։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ տեղեկություն է ստացել, որ դեկտեմբերի 1-ին Ուկրաինայում պետական ​​հեղաշրջում է նախատեսվում, որում ներգրավված է նաև Ախմետովը։ Միաժամանակ նա կարծում է, որ Ախմետովին ներքաշում են այս ամբողջ պատմության մեջ։

«Ես պայքարելու մեդիա ռեսուրս չունեմ: Ես կարծում եմ, որ սա կոչվում է մեդիա հարձակում: Ես լրատվամիջոցների դաշնակիցներ չունեմ, կարծում եմ, որ իմ հիմնական դաշնակիցը Ուկրաինայի ժողովուրդն է… Եվ այն, որ ես պայքարում եմ մեկի դեմ, ում պատկանում է երկրի ՀՆԱ-ի 20%-ը, և ես ասում եմ՝ այո, կարող եք տիրել առնվազն 30-ին, բայց խնդրում եմ հանգիստ թողեք պատգամավորներին, դուք չպետք է ճնշում գործադրեք քաղաքականության  վրա և չպետք է տեղեկատվական պատերազմ վարեք:  Կարծում եմ՝ դա ճիշտ  է,- ասել է Զելենսկին ուրբաթ  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ ուկրաինական նախագահամետ «Ժողովրդի ծառան» կուսակցությունը հայտարարել էր, որ որոշել է անտեսել «Ուկրաինա 24» և «Ուկրաինա» հեռուստաալիքները և կարծում է, որ դրանց սեփականատերը ալիքները վերածում է «պետությանը և հասարակությանը շանտաժի ենթարկելու բարձրախոսի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում