Բայդենը Սենատի քննարկմանն է ներկայացրել Քրիստինա Քվինի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենը ԱՄՆ Կոնգրեսի Սենատի քննարկմանն է ուղարկել Ուկրաինայում ԱՄՆ նախկին գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ Այժմ Սենատի պրոֆիլային հանձնաժողովը պետք է լսումների օր նշանակի, որի ժամանակ Քվինը պետք է պատասխանի օրենսդիրների հարցերին:
Ապա դիվանագետի թեկնածության հաստատման հարցը պետք է դրվի քվեարկության Կոնգրեսի վերին պալատում:
Կարծիքներ