Աղվան Հովսեփյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Աղվան Հովսեփյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Բողոքը մայիսի 20-ին մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է 2021թ. սեպտեմբերի 8-ին: 

Քրեական գործի շրջանակներում վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցափորձ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խոշոր չափի յուրացում կամ վատնում), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) (Փողերի լվացում խոշոր չափերով) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում