Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալ. վարչապետի որոշումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների
նախարարի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների
նախարարի տեղակալի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը եւ սեպտեմբերի 25-ին նշանակվել ԱԻ նախարարի տեղակալ:
Կարծիքներ