Հայաստան հիմնադրամի շուրջ «բոլոլա» հյուսելով՝ նախկինները փորձում են առնվազն ինքզինք «փրկվել». Ստյոպա Սաֆարյան
Ճի՞շտ եմ հասկանում, որ «բոլոլա» հյուսելով՝ նախկինները փորձում են առնվազն ինքզինք «փրկվել»՝ Հայաստանի դեմ հայությանը «սանկցիաների» մղելով, նրանց հայրենիքի դեմ տրամադրելով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.
«Համա թե Հայաստանի ու Արցախի փրկության շարժում է... Էդ կարելի էր բանակցություններում Քարվաճառը հանձնել, բայց Քարվաճառով խտանյութ տեղափոխելու համար Սփյուռքի («Հայաստան» հիմնադրամի) փողերով ասֆալտ գցել, իսկ, այ, պատերազմի համար հանգանակություն անել չէր կարելի»:
Հիշեցնենք՝ խոսքը ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի այն հրապարակման մասին է, որում նա նշել էր, թե իբր Համահայկական հիմնադրամից թալանվել է 100 մլն դոլար։
Այս հայտարարության մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ հիշեցնելով, որ խորհրդարանում ստեղծվել է այդ հարցով քննիչ հանձնաժողով, որի նախագահը դաշնակցական Արծվիկ Մինասյանն է:
Սակայն հանձնաժողովը 6 ամիս աշխատելուց հետո «թալանի» ոչ մի փաստ չի արձանագրել, իսկ ժամկետը երկարացնելու համար արդեն ավելի քան մեկ ամիս է՝ ԱԺ-ում սպասում են հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանին ու անդամ Հայկ Մամիջանյանին, որպեսզի վերջիններս լիագումար նիստում առաջարկեն ևս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը, որին ՔՊ խմբակցությունը համաձայն է:
Կարծիքներ