Պերուում երկրաշարժը խուճապ է առաջացրել (տեսանյութ)
Երեքշաբթի երեկոյան՝ հունիսի 22-ին, Պերուում կենտրոնական ափին 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է ABC News-ը:
Երկրաշարժը զգացվել է երկրի մայրաքաղաք Լիմայում: Քարերն ընկել են քաղաքի Խաղաղ օվկիանոսի ափի ճանապարհի երթևեկելի հատվածում, և լուրջ վնաս չեն պատճառվել:
Լիմայի որոշ բնակիչներ խուճապահար փախել են իրենց տներից:
Պերուում երկրաշարժերը հաճախ հանդիպող երևույթներ են. երկիրը տեղակայված է Խաղաղ օվկիանոսի այսպես կոչված կրակե օղակում:
Կարծիքներ