Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում արագանում է․ ԱՀԿ
Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում արագանում է, քանի որ շատ երկրներ, որոնք կրկին բացել են իրենց տնտեսությունը, բախվել են կրկնակի բռնկումների, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը:
«Թեեւ շատ երկրներ հասել են որոշակի առաջընթացի, գլոբալ մասշտաբով համավարակը իրականում արագանում է»,- ասել է նա Ժնեւում ԱՀԿ գլխավոր գրասենյակում կայացած վիրտուալ ասուլիսում: «Բոլորս ուզում ենք, որ դա ավարտվի: Բոլորս ուզում ենք շարունակել մեր կյանքը, սակայն բարդ իրողությունն այն է, որ այն նույնիսկ ավարտին մոտ չէ»:
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ վիրուսն ամբողջ աշխարհում վարակել է ավելի քան 10,1 միլիոն մարդու եւ սպանել ավելի քան 502 հազար մարդու:
Կարծիքներ