Ինդոնեզիայում չորս ամիս կալանված իրանական լցանավը ազատ է արձակվել
Հունվարին Ինդոնեզիայի կողմից կալանված իրանական լցանավն ազատ է արձակվել: Այս մասին այսօր հայտարարել են Ինդոնեզիայի իշխանություններն ու Իրանի պետական լրատվամիջոցները՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Իրանական ծովային փոխադրամիջոցն ազատ արձակելու որոշումն այս շաբաթ կայացրել էր Ինդոնեզիայի դատարանը:
Նշվում է, որ լցանավը կալանվել էր նավթի անօրինական փոխադրման կասկածանքով: Իրանի պետական լրատվամիջոցը տեղեկացրել է, որ նախքան վերադարձը, լցանավը վերսկսել է իր առաքելությունը:
Կարծիքներ