Հետախուզվողը Մոսկվայից կամավոր ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին
Ոստիկանության Ջերմուկի և Մալաթիայի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 25-ին ՌԴ Մոսկվա քաղաքից ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Վովիկ Զ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վովիկ Զ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին։
Կարծիքներ