ԵՄ Խորհրդի արտահերթ նիստ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը որոշել է մայիսի 18-ին գումարել ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստ տեսակապի միջոցով, գրում է ՏԱՍՍ-ը:
«Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հարաբերություններում լարվածության շարունակական էսկալացիայի եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի անընդունելի թվի կապակցությամբ երեքշաբթի ես գումարում եմ ԵՄ արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստ»,-կիրակի թվիթերյան էջում գրել է Բորելը: Նրա խոսքով՝ նախարարները կքննարկեն՝ ինչպես ԵՄ-ն կարող է նպաստել ներկայիս բռնության դադարեցմանը:
Կարծիքներ