Հրապարակված հեռախոսազրույցի ձայնագրության հետքերով ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

Հրապարակված հեռախոսազրույցի ձայնագրության հետքերով ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների միջոցառումներով ուսումնասիրվել է լրատվական կայքերից մեկում հրապարակված հեռախոսազրույցի ձայնագրությունը, ըստ որի` խոսողները քննարկում են ինչ-որ գործողություններ կազմակերպելու, անցկացնելու, նաև՝ դրանց դիմաց վճարված գումարի մասին հարցեր։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պարզվել է այդ անձանց ինքնությունը և հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկություն են արել Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի բնակչի տանն ու օժանդակ շինություններում։

Խոհանոցում՝ սառնարանի վրա, հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մաուզեր» ատրճանակ, իսկ չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 9 փամփուշտ ու սվին-դանակներ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում