ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը Աթենքում մասնակցել է Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի նիստին

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 22-ին Աթենքում մասնակցել է Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի հերթական նիստին, որը գումարվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին զուգընթաց:
Քննարկվել են COVID-19-ը համավարակի ընթացքում աշխարհի տարբեր խորհրդարանների աշխատակազմերի գործունեության փոփոխված ընթացակարգերը, կիրառված նոր մոտեցումները, որոնք իրականացվել են՝ ապահովելու օրենսդիր մարմնի բնականոն աշխատանքը:
Մանրամասները՝ https://bit.ly/30K7ujD
Կարծիքներ