Ակնհայտ է, որ իրական տեսանյութին կցվել է մեկ այլ միջադեպից վերցված ձայնագրություն. Չախոյան

Ակնհայտ է, որ իրական տեսանյութին կցվել է մեկ այլ միջադեպից վերցված ձայնագրություն. Չախոյան

Վարչապետի մասին հերթական էժանագին կեղծիքը, որ ընդդիմադիր լրատվամիջոցի կողմից փորձ է արվում հրամցնել հանրությանը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով տարածվող կեղծ տեսանյութին, որում իբրև թե հավաքվածները վանկարկումներով են դիմավորել Մայր տաճար մուտք գործող վարչապետին:

«Տեսանյութին կցված է նաև իրական տեսագրությունը՝ նկարահանված մեկ այլ լրատվամիջոցի կողմից, որտեղ որևէ վանկարկում չկա վարչապետի հասցեին։ Ակնհայտ է, որ իրական տեսանյութին կցվել է մեկ այլ միջադեպից վերցված ձայնագրություն։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Ժողովուրդ օրաթերթի ու նրա ճամբարափող սեփականատիրոջ մասին։

Էժան եք հարգելիներս, էժան ․․․»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում