Գեղարքունիքում ապօրինի զենք–զինամթերք են հանձնել (տեսանյութ)

Գեղարքունիքում ապօրինի զենք–զինամթերք են հանձնել (տեսանյութ)

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վերջին օրերի ընթացքում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի տասնյակ դեպք։

Մասնավորապես, տարբեր անձինք Վարդենիսի բաժնում հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ, թմբուկավոր ատրճանակ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, պայթուցիկ նյութ, տարբեր հրազենների ու տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ և այլն։

Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի խումբ անձինք կամավոր հանձնել են «ՏՕԶ» տիպի հրացան, հրացանի դետալներ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, ինքնաձիգի պահունակներ, տարբեր հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ և այլն։

Արդյունավետ էր նաև Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը.

Հետևեք մեզ նաև Տելեգրամում