Բիթքոինի փոխարժեքը թարմացրել է պատմական առավելագույնը

Բիթքոինի փոխարժեքը թարմացրել է պատմական առավելագույնը

Ամենահայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը կրկին թարմացրել է պատմական առավելագույնը՝ գերազանցելով 35 հազար դոլար ցուցանիշը: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինն այսօր առավոտյան թանկացել է 11,16 տոկոսով՝ հասնելով 35 634 դոլարի: Binance ամենախոշոր կրիպտոարժութային բորսայում սակարկությունների արդյունքով բիթքոինի գինն աճել է մինչեւ 35 887 դոլար: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում