Ադրբեջանի նախագահ Ալիևը իր ձեռքով խափանում է գրավյալ տարածքներում վերաբնակեցման ծրագիրը
Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը՝ թիրախավորելով հայկական խաղաղ բնակավայրերը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ Արցախում։
Ադրբեջանին թվում է, թե նման քայլերով նա կարող է հայաթափել Արցախը կամ էլ ՀՀ սահմանամերձ տարածքները՝ կրակի տակ պահելով խաղաղ իր առօրյայով ապրող հայ քաղաքացիներին։ Սակայն իրականում Ադրբեջանն իր այդ գործելաոճով առաջին հերթին վնասում է ինքն իրեն։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Ադրբեջանի սանձազերծած սահմանային ցանկացած սադրանք արժանանում է հայկական կողմի համարժեք պատասխան քայլի։ Արդյունքում՝ Հայաստանի և Արցախի սահմաններին տեղի ունեցող միջադեպերը ոչ թե հայաթափման հետևանք են ունենում, այլ ադրբեջանական հասարակության մոտ առաջացնում են ընկալում, որ գրավյալ տարածքներում անվտանգ չէ, հետևաբար այնտեղ բնակեցնելու ծրագրերը ձախողվելու են։ Միլիարդավոր դոլարների հասնող ներդրումները արդյունք չեն տալու և օբյեկտիվորեն ադրբեջանցիները խուսափելու են բնակվել հիշյալ տարածքներում։
Մնում է հետևություն անել, որ Ալիևն իրականում չի էլ մտածում իր քաղաքացիների բնակեցման մասին և այս քաղաքականությամբ զբաղվում է միայն փողերի լվացմամբ և իր իշխանության ամրապնդման համար։ Քանի դեռ կա չլուծված Արցախի հարց, Ալիևին կհաջողվի իր քաղաքացիներին շեղել ներքաղաքական խնդիրներից և ուշադրությունը հրավիրել միայն Արցախի հարցի վրա և հնարավոր պատերազմի սպառնալիքը միշտ օրակարգում պահել։
Կարծիքներ