Նվիրաբերությունների նման հոսքը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին. Շուշան Ստեփանյան
Հարգելի հայրենակիցներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ։ Նվիրաբերությունների նման հոսքը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին, ինչի համար երախտապարտ ենք։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ Հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված նպատակները:
Ստորև կարող եք գտնել 17․07․2020-20.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին
ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 13։00֊ի դրությամբ․
•Շուրջ 13,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 42 %-ը, Paypal֊ի միջոցով` 20%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 38%-ը
•Ավելի քան 300 նվիրեբերություններ, որից կայքի միջոցով` 77%-ը, Paypal֊ի միջոցով` 19%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 4%-ը
•Շուրջ 20 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից:
Կարծիքներ