Հայկական մշակույթը Կիպրոսի մշակութային ամբողջականության դասական ուղղություններից է
Կիպրոս կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին:
Քաղաքապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են բոլոր ասպարեզներում:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար՝ նշելով, որ հայ-կիպրական բարեկամական հարաբերություններին նպաստող գործոններից է նաև Կիպրոսի հայ համայնքը:
Կողմերը քննարկել են մայրաքաղաքային կյանքում հայ համայնքի ընդգրկվածությանն ու դերակատարությանը վերաբերող հարցեր: Նիկոսիայի քաղաքապետի խոսքով՝ հայ համայնքի կենսագործունեությունը և ակտիվությունը համարվում է Կիպրոսի հասարակական-քաղաքական կյանքի բաղկացուցիչ մասը: Նա հավելել է, որ հայկական մշակույթը Կիպրոսի մշակութային ամբողջականության դասական ուղղություններից է:
Զրուցակիցները քննարկել են կրթությանը, մշակույթին և հանրային փոխադարձ հետաքրքրություններին առնչվող հարցեր:
Կարծիքներ