Գերմանացի մարմնամարզուհիները Օլիմպիական խաղերին դուրս են եկել փակ մարզազգեստներով` բողոքելով կանանց սեքսուալիզացիայի դեմ
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարում Գերմանիայի կանանց հավաքականի անդամները յուրատեսակ ակցիա են նախաձեռնել, ընդդեմ կանանց սեքսուալիզացիայի: Մարզուհիները ասպարեզ են դուրս եկել փակ մարզազգեստներով:
Երկար տարիներ մարմնամարզուհիները ելույթ են ունեցել կարճ մարզազգեստներով, սակայն հիմա փոխել են հանդերձանքը: Գերմանուհիները նման ակցիա իրականացրել էին նաև ապրիլին տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում:
Կարծիքներ