Լիբանանում բողոքի ակցիաները չեն դադարում
Լիբանանում յոթ օր անընդմեջ բողոքի ակցիաներ են ընթանում, ցուցարարները զայրացած են ավելի քան մեկ տարվա տնտեսական ճգնաժամի և վեց ամսվա քաղաքական կաթվածի համար: Նրանք անվադողեր են այրել՝ փակելով մայրաքաղաքի գլխավոր փողոցները, ինչպես նաև մայրուղիները՝ Բեյրութի հյուսիսային ելքերն ու մուտքերը՝ հայտնում է reuters-ը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նույն իրավիճակն է նաև Լիբանանի հյուսիսում գտնվող Բիբլոս և Բատրուն քաղաքներում: Երկրի հարավում նույնպես ցուցարարները սկսել են արգելափակել տրանսպորտային կապը Բեյրութի և հարավային Լիբանանի միջև:
Ցուցարարներն իշխանությունից պահանջում են իրական գործողություններ սկսել՝ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և բնակչության կյանքը բարելավելու համար: Անկարգություններն սկսվել են, երբ սև շուկայում ազգային արժույթի արժեքը հասել է 10 հազար ֆունտի մեկ դոլարի դիմաց, մինչդեռ բանկերում պաշտոնական փոխարժեքը մնում է 1500 ֆունտ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց: Լիբանանյան ֆունտը միայն վերջին օրերին արժեզրկվել է 15-17%-ով:
Կարծիքներ