Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից տարհանման լուրերը կեղծ են

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից տարհանման լուրերը կեղծ են

 Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից հերքել են տեղեկություններն այն մասին, թե օդանավակայանի տարածքից մարդկանց տարհանում է իրականացվում:

«Աշխատանքներն ընթանում են բնականոն կերպով: Տարհանում չի իրականացվել»,- այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե Շերեմետևոյից տարհանում են ուղևորներին ու աշխատող անձնակազմին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում