Թուրքիայում նշել են պայմանը, որով Ղրիմը կճանաչեն Ռուսաստանի մաս․ Կրեմլը պատասխանել է

Թուրքիայում նշել են պայմանը, որով Ղրիմը կճանաչեն Ռուսաստանի մաս․ Կրեմլը պատասխանել է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է թուրք պրոֆեսորի այն միտքը, որ Անկարան կարող է Ղրիմը ճանաչել, եթե Մոսկվան ճանաչի Հյուսիսային Կիպրոսը: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Պեսկովը հայտարարել է, որ ռուսական շրջանները երբեք չեն կարող դառնալ գործարքների առարկա:

Թուրքիայի Մալթեպե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը և Թուրքիան կկարողանան համաձայնության գալ Ղրիմի կարգավիճակի շուրջ, եթե Մոսկվան ճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Հասան Ունալը Ռուսաստանին կոչ էր արել դառնալ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչման շարժման առաջնորդ, քանի որ միավորվելու դեպքում Կիպրոսը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի մաս, իսկ դա Մոսկվայի շահերից չի բխում:

«Նախևառաջ, հազիվ թե Թուրքիայից հարգելի պրոֆեսորը կարող է արտահայտել Անկարայի տեսակետը: Եվ երկրորդ, անշուշտ, ռուսական շրջանները երբեք չեն կարող լինել և չեն լինի որևէ գործարքի առարկա: Դա բացառված է», – ասել է Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում