Պատրաստակամ ենք ընդլայնել Ռումինիայի հետ փոխշահավետ համագործակցությունը. ՀՀ ԱԳՆ

Պատրաստակամ ենք ընդլայնել Ռումինիայի հետ փոխշահավետ համագործակցությունը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«1991թ. այս օրը՝ դեկտեմբերի 17-ին, Հայաստանն ու Ռումինիան հաստատել են դիվանագիտական հարաբերություններ: Ռումինիան Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցած առաջին պետությունն էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը, և մենք ջերմությամբ ենք հիշում այդ փաստը:

Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը՝ հիմնված փոխադարձ վստահության, ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև՝ երկու ժողովուրդների միջև առկա համակրանքի վրա: Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի քայլերը՝ հայկական մշակութային ժառանգությունը Ռումինիայում պահպանելու և հայ համայնքին աջակցելու գործում:

Մենք պատրաստակամ ենք ընդլայնել Ռումինիայի հետ փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Այս հոբելյանական օրը Ռումինիայի ժողովրդին մաղթում ենք բարգավաճում և բարեկեցություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում