Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել. Արարատի մարզպետ
Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի:
Այս մասին ասվում է Արարատի մարզպետարանի պաշտոնկան էջում՝ մարզպետ Ռազմիկ Թևոնյանի խոսքում, որտեղ նա խնդրում է զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից ու հիշեցնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
Մարզպետը պարզաբանում է ներկայացրել՝ հաշվի առնելով մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածները, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»:
Կարծիքներ