Արմեն Սարգսյանը Տոկիոյում հետևել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մենամարտին
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մրցելույթին, որը մենամարտն ավարտել է հաղթանակով։ Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Մենամարտից հետո նախագահ Սարգսյանն անձամբ է շնորհավորել հայ բռնցքամարտիկին վստահ հաղթանակի համար և շարունակական հաղթանակներ մաղթել:
Կարծիքներ