Վերջին իրադարձություններով պայմանավորված արդյոք զրուցե՞լ են Փաշինյանն ու Պուտինը
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի Դաշնային հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշլիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում խորացվող հումանիտար ճգնաժամին, ադրբեջանական զորքերի կուտակմանը, սահմանին լարվածության աճին վերաբերող հարցեր:
Հատկանշական է, որ չկա տեղեկատվություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եղե՞լ է հեռախոսազրույց, թե ոչ։
Կարծիքներ