Բելառուսը փակում է իր դեսպանությունը Կանադայում

Բելառուսը փակում է իր դեսպանությունը Կանադայում

Բելառուսը որոշում է կայացրել փակել Կանադայում իր դեսպանությունը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Նախարարների խորհրդի համապատասխան հրամանագիրը ստորագրել է Բելառուսի վարչապետը:

Ավելի վաղ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել էր օպտիմիզացնել բելառուսական դեսպանությունների թիվն ու դիվանագիտական առաքելությունների աշխատակազմերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում