Կիրիլ Գեւորգյանն ընտրվել է Միջազգային արդարադատության դատարանի փոխնախագահի պաշտոնում
Միջազգային արդարադատության դատարանի փոխնախագահ է ընտրվել ռուս հայտնի միջազգային փաստաբան Կիրիլ Գեւորգյանը:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, մինչ 2014 թվկանին Դատարանի կազմում իր ընտրվելը Գեւորգյանը պատասխանատու պաշտոններ էր զբաղեցնում Ռուսաստանի դիվանագիտական ծառայության համարարգում, այդ թվում` 2003-2009 թվականներին Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Նիդեռլանդների Թագավորությունում:
«Գեւորգյանի ընտրությունը նման պատվավոր պաշտոնում ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում Դատարանում նրա բարձր հեղինակության եւ ընդհանուր առմամբ Ռուսաստանի միջազգային իրավաբանական դպրոցի հեղինակության հաստատումն է: Համոզված ենք, որ նա կարեւոր ներդրում կունենա Միջազգային դատարանի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում, որն ուղղված է վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ