Սեուլը եւ Վաշինգտոնն ստորագրել են համաձայնագիր Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զորքերը պահելու ծախսերի մասին
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը մարտի 18-ին նախաստորագրել են նոր, թվով 11-րդ համաձայնագիրը հատուկ միջոցների մասին, որը որոշում Է Կորեական թերակղզու հարավում ամերիկյան զորքերը պահելու կողմերի ծախսերի բաժինները: Փաստաթղթի տակ իրենց սորագրություններն են դրել համաձայնագրի պատրաստման շուրջը բանակցություններում Հարվային Կորեայի պատվիրակության ղեկավար Չոն Ին Բոն եւ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբերտ Ռեփսոնը:
Արարողությանը ներկա Էին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չոն Իյ Յոնը, պաշտպանության նախարար Սո Ուկը, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը: Սեուլը եւ Վաշինգտոնը մարտի 7-ին համաձայնության եկել պաշտպանության ընդհանուր ծախսերում Հարավային Կորեայի բաժինն 13,9 տոկոսով ավելացնել նախորդ համաձայնագրի համեմատությամբ: 2022 թվականից ծախսերի հարավկորեական բաժինը տարեկան կավելանա նախորդ տարվա պաշտպանական բյուջեի աճին համաչափորեն: Այսպիսով, հաջորդ տարի այդ ցուցանիշը կաճի 5,4 տոկոսով:
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) կողմից վավերացումից հետո: Ամերիկյան զորքերը Հարավային Կորեայում են գտնվում Կորեական պատերազմի (1950 – 1953) ժամանակներից: Դրանց մնալու պայմանները կանոնավորվում են 1950 թվականի հունավարի 26-ին երկու երկրների կողմից ստորագրված փոխադարձ պաշտպանության համաձայնագրով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ